Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Նոա» ակումբում փոփոխությունները շարունակվում են. ակումբի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Արտակ Աշխատոյանը:
Գործարքի վերաբերյալ այլ տեղեկություններ այս պահին հայտնի չեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նոայի» մարզական տնօրեն էր նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտ Արզումանյանին փոխարինել էր իսպանացի Կառլոս Ինարեխոսը:
Երևանյան ակումբը 9 տուրից հետո 15 միավորով 5-րդն է: 10-րդ տուրի հանդիպումը «Նոան» կանցկացնի այսօր՝ ժամը 15:00-ին Չարենցավանում հյուրընկալվելով «Վանին»: