Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մեկնել է Լոնդոն, որտեղ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում մրցելու է «Չելսիի» դեմ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Չելսի» - «Նոա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին, Երևանի ժամանակով մեկնարկելու է կեսգիշերին, լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։