Fastex Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» մեկնել է Սերբիա, որտեղ կայանալու է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի հանդիպումը «Բաչկա Տոպոլայի» դեմ:
Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի կեսգիշերին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։
5 տուրից հետո «Նոան» 4 միավորով 31 տեղում է: Ռուի Մոտայի թիմին հաղթանակ է հարկավոր փլեյ-օֆֆի ուղեգրին հավակնելու համար:


