Logo

«Նոան» մեկնեց արտասահմանյան հավաքի

13:36 / 25.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» մեկնել է ուսումնամարզական հավաքի:

Ակումբի մամուլի ծառայությունը գրում է, որ նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի գլխավորությամբ թիմը գտնվում է Սերբիայում:

Ուսումնամարզական հավաքի շրջանակում «Նոան» կանցկացնի ընկերական խաղեր: Այդ խաղերից մեկը կլինի լեհական «Շլյոնսկի» հետ և կկայանա հունիսի 29-ին:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երևանյան թիմը հուլիսի 11-ին և 18-ին մրցելու է հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ