Երևանի «Նոան» Կատարում կազմակերպած ուսումնամարզական հավաքի ժամանակ ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, հայտնել է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա փետրվարի 6-ին: Խաղի տեղն և ժամը հայտնի կդառնան ավելի ուշ:
Նախորդ անգամ «Զենիթն» ու «Նոան» ընկերական հանդիպում էին անցկացրել 2021-ին: Այդ ժամանակ պետերբուրգյան թիմը հաղթել էր 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրից «Նոան» 42 միավորով երկրորդ տեղում է և 6 միավոր է զիջում առաջատար «Փյունիկին»։


