Logo

ՀՊԼ-ի ակումբները ստուգողական խաղեր են անցկացրել, Մբոկանիի առաջին գոլը Հայաստանում

15:08 / 09.09.2023Ֆուտբոլ
null

Հայկական ակումբներն ընկերական հանդիպումներ են անցկացրել հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում։

Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» մրցել է «Նոայի» հետ ու պարտվել 1-2 հաշվով։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի կազմում աչքի են ընկել հարձակվողներ Պաուլ Խլադոնը և Դիոմերսի Մբոկանին: Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության հավաքականի ու Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Մբոկանին առաջին գոլն է խփել «Նոայի» կազմում։ «Ուրարտուի» ռուս հարձակվող Օլեգ Պոլյակովի հարվածից հետո էլ «Նոայի» հաշվին գրանցվել է ինքնագոլ։

«Արարատ-Արմենիան» 2-3 հաշվով պարտվել է այս օրերին Երևանում հավաք անցկացնող ռուսական «Վիստային»։ Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Կասիո Շեիդն ու Դավիթ Տերտերյանը։ 

ՀՊԼ-ում երկրորդ տեղը զբաղեցնող «Ալաշկերտը» 3-0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին։ Մեկական անգամ աչքի են ընկել Ագդոն Մենեզեսը, Սոդիք Ֆատայը և Ռոբինսոն Ֆլորեսը։ 

Չարենցավանի «Վանը» 3-1 հաշվով ուժեղ է գտնվել Գյումրիի «Շիրակից»:

Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ