«Նոան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում Ավանի ակադեմիայում հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» և հաղթեց 1-0 հաշվով: Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփեց «Նոայի» հոլանդացի հարձակվող Պոլ Գլադոնը:
«Նոան» այս հաղթանակից հետո 55 միավորով դարձավ միանձնյա առաջատար՝ երկրորդ տեղում գտնվող «Փյունիկին» գերազանցելով երեք միավորով: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Արարատ-Արմենիան» 49 միավորով երրորդն է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 0-1
Պոլ Գլադոն, 77
Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն


