Logo

«Նոան» հաղթանակ կորզեց Սկոպյեում և Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում է

23:56 / 18.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ևս դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլ:

Հյուսիսմակեդոնաական «Շկենդիայի» դեմ առաջին փուլի պատասխան խաղում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 2-1 հաշվով հաղթանակ կորզեց:

«Նոան» Սկոպյեում կայացած հանդիպման առաջին խաղակեսն առավելությամբ անցկացրեց և սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի՝ 20-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ ընդմիջման գնաց 1-0 հաշվի պայմաններում: Հյուրերը խաղի առաջին գոլը խփեցին տուգանայինի խաղարկումից հետո, Միլկովիչը դարպասի գրավմամբ էր աչքի ընկել նաև դիմակայության առաջին խաղում:

Երկրորդ խաղակեսում «Նոան» զգալիորեն պասիվ գործեց, իսկ մրցակիցն այդ ֆոնին ակտիվացավ և 53-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից ալբանացի պաշտպան Կլիսման Ցեյքի դիպուկ հարվածի շնորհիվ հավասարեցրեց խաղի հաշիվը:

Հետագայում թիմերը մի շարք գոլային պահեր ունեցան: «Նոան» ավելացված ժամանակի առաջին րոպեին հակագրոհի շնորհիվ հաղթանակ կորզեց, գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը:

Առաջին խաղում «Նոան»  Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում հաղթել էր 2-0 հաշվով էր, իսկ հաջորդ փուլում կմրցի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դեմ: Դիմակայության առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 25-ին Աբովյանում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին Մալթայում:

Հիշեցնենք, որ Հայաստանը ևս երեք ներկայացուցիչ ունի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ որակավորման երկրորդ փուլից պայքարի մեջ կմտնի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան»: Քիչ առաջ էլ Երևանի «Ուրարտուն» է հաղթահարել էր էստոնական «Կալևի» արգելքը և դուրս եկել երկրորդ փուլ (2-1, 2-0):

Եղիշե Մելիքյանի «Փյունիկը» երկխաղյա դիմակայություն կանցկացնի հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» հետ, «Արարատ-Արմենիան»՝ մոլդովական «Զիմբրուի», «Ուրարտուն»՝ չեխական «Բանիկ Օստրավայի»: Երեք թիմերի առաջին խաղերն էլ կլինեն արտագնա:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Նոա» (Հայաստան)՝ 1-2 (առաջին խաղը՝ 0-2) 

Կլիսման Ցեյք, 53 - Ալեքսանդր Միլկովիչ, 20, Վիջիլ Պինսոն, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ