Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները շարունակում են պատրաստվել առաջնության գարնանային հատվածին:
Առաջնության հետնապահ «Նոան» հերթական ընկերական խաղում 3-5 հաշվով պարտվել է Հայաստանի Առաջին խմբի ներկայացնող «Վեստ Արմենիային»:
Գյումրիի «Շիրակը» Թուրքիայի Բելեկ քաղաքում մեկնարկած հավաքի առաջին ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել է ղազախական «Մակտարալին», որի կազմը վերջերս համալրել էր Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը:
Փետրվարի 14-ին «Շիրակը» հաջորդ ընկերական խաղում կմրցի Կրասնոդարի «Կուբանի» հետ: