Fastex Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակում չորրորդ խաղն անցկացրեց և չորրորդ հաղթանակը տարավ:
Պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը 2-0 հաշվով հաղթեց կատարական «Ալ Սաիլիյային»: Գոլ խփեցին բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը:
Ֆոտո` «Նոա»