Logo

«Նոայի» նորեկը Պորտուգալիայի բարձրագույն լիգայից

19:15 / 30.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» պայմանագիր է կքնել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Պորտուգալիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Մորեյրենսեից», որի կազմում 19 խաղում խփել է 2 գոլ։

Այասը խաղացել է նաև իսպանական մի շարք ակումբներում` «Միրանդեսում», «Գրանադա-2»-ում, «Ռեալ Օվիեդոյում», «Ռասինգում», «Ֆուենլաբրադայում», «Լորկայում», «Վալենսիա Մեստալիայում», անգլիական «Ուոթֆորդի» Մ23 թիմում, ինչպես նաև MLS-ում հանդես եկող ամերիկյան «Օռլանդո Սիթիում»։

Ֆուտբոլիստն Իսպանիայի երկրորդ լիգայում` Սեգունդայում, անցկացրած 87 խաղում դարձել է 11 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ