Logo

«Նոան» ամփոփել է եվրագավաթային ամառը

23:52 / 02.09.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ամփոփել է եվրագավաթային ամառը և ներկայացրել կարևոր վիճակագրական տվյալներ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից:

  • Խփած և բաց թողած գոլերի տարբերությունը` 18-6
  • Որակավորման փուլերում ամենաշատ գոլ խփած թիմը`18
  • Որակավորման փուլերի ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 7-0
  • Չորս տնային խաղ և նույնքան հաղթանակ
  • Ամենահեռու տարածությունից խփած գոլ` Օգնյեն Չանչարևիչ (ԱԵԿ-ի դարպասը` 3-1)
  • Որակավորման փուլերի լավագույն ռմբարկու - Գոնսալու Գրեգորիու (6 գոլ)
  • Որակավորման առաջին փուլից պայքարը սկսեցին 50 թիմեր, միայն «Նոային» հաջողվեց նվաճել հիմնական փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ «Նոան» եվրագավաթային մրցաշարի որակավորման փուլերում պայքարից դուրս էր թողել Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին» (3-0, 1-3), Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ին (3-1, 0-1), Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսին» (7-0, 0-0) և հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2-0, 2-1): Երևանյան ակումբը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա հիմնական փուլում:

Ռուի Մոտայի գլխավորած թիմի մրցակիցներն ու խաղերի ժամանակացույցը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում

  • «Նոա» (Հայաստան) - «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) ` հոկտեմբերի 3, 20:45 (Երևանի ժամանակով) 
  • «Ռապիդ» (Ավստրիա) - «Նոա» (Հայաստան)` հոկտեմբերի 24, 20:45
  • «Չելսի» (Անգլիա) - «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 7, 00:00
  • «Նոա» (Հայաստան) - «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28, 20:45
  • «Նոա» (Հայաստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12, 20:45
  • «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) - «Նոա» (Հայաստան)` դեկտեմբերի 19, 00:00

«Նոան» երեք տնային խաղերն էլ կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Մրցաշարի հիմնական փուլն առաջին անգամ կանցկացվի շվեյցարական համակարգով, բոլոր` 36 թիմերը կլինեն մեկ աղյուսակում: Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6 հանդիպում, երեքական տնային և արտագնա: 

1-8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն էլ կանցկացնեն լրացուցիչ հանդիպումներ և կպայքարեն փլեյ-օֆֆի մյուս ուղեգրերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ