Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Նոան» պայմանագիր է կնքել հունգարական «Դեբրեցենի» ֆուտբոլիստներ, նիգերիացի հարձակվող Փիթեր Օլավալեի և ռումինացի դարպասապահ Ռաուլ Բալբարաուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
20-ամյա Օլավալեն ու 21-ամյա Բալբարաուն երևանյան թիմում ելույթ կունենան վարձավճարով:
Նիգերիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Փիթեր Օլավալեն իսրայելական «Հապոել Ռանանայի» կազմում մասնակցել էր 46 հանդիպման և խփել 16 գոլ, իսկ նախորդ ամառ տեղափոխվելով «Դեբրեցեն»՝ 5 խաղում դարձել էր 1 գոլի հեղինակ։
Ռաուլ Բալբարաուն մինչև «Դեբրեցեն» տեղափոխվելը խաղացել էր Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «ԿՍԱ Ստյաուա» ակումբում։ Նա պարբերաբար հրավիրվում է Ռումինիայի Մ21 հավաքական։