Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Ուրարտուն» առաջնության գարնանային հատվածի առաջին խաղում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում հյուրընկալվեց «Նոային» և խուսափեց պարտությունից:
«Նոայի» կազմում 9-րդ րոպեին հաշիվը բացեց կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը, 14 րոպե անց տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց թիմի նորեկ, բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը:
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի կազմում 58-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց ռուսաստանցի հարձակվող Թեմուր Ջիկիան:
«Նոան» 21 խաղից հետո 43 միավորով մնաց երկրորդ տեղում, 5 միավոր է զիջում առաջատար Երևանի «Փյունիկին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Ուրարտուն» 35 միավորով չորրորդն է:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Նոա» - «Ուրարտու»՝ 1-1
Էդգար Մովսեսյան, 9 - Թեմուր Ջիկիա, 58 (11մ)
Հեռացում՝ Պաբլո Սանթոս, 23 («Նոա»)


