Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուր» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարներ։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Նոա» - «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմեկնարկի 21:45-ին ու կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի եթերում: