Logo

«Նոա» - «Վիկինգուր». Առաջին խաղակեսից հետո

22:32 / 28.11.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է իսլանդական «Վիկինգուրի» դեմ։

Կողմերն առաջին խաղակեսից հետո չեն բացել հաշիվը։ «Նոան» ուներ տարածքային ու խաղային ոչ մեծ առավելություն։ Հաշիվը բացելու լավ շանսեր ունեին ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնն ու պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն, սակայն չհաջողվեց հաղթողի կարգավիճակում գնալ ընդմիջման։

Առաջին կեսի վերջնամասում հյուրերի եզրային հարձակվող Վալդիմար Ինգիմուդարսոնը քիչ մնաց գրավեր հայկական ակումբի դարպասը, բայց նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Խաղը ցուցադրվում է Fast Sports   հեռուստաալիքի եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա