Logo

«Նոա». «Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ Արմենիային»»

18:46 / 29.10.2024Ֆուտբոլ
null

«Նոան» արձագանքել է «Արարատ-Արմենիայի» հայտարարությանը հոկտեմբերի 28-ին այդ թիմերի միջև կայացած խաղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

««Նոա» ֆուտբոլային ակումբը բարձր է գնահատում գործընկերոջ՝ «Արարատ Արմենիա» ակումբի հայտարարությունը։ Մեր խորին համոզմամբ՝ ֆուտբոլը պետք է զարգանա և առաջընթաց ապրի փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտում, ինչին պետք է նպաստենք բոլորս։

Շնորհակալություն ենք հայտնում «Արարատ Արմենիային» և բոլորին մաղթում արդար և գեղեցիկ ֆուտբոլ»,- գրված է ակումբի հայտարարությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ