Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի մեկնարկային խաղում «Նոան» 4-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ։
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում մեկական անգամ աչքի ընկան Արթուր Միրանյանը, Ալեքսանդր Լյովեն, Իլիաս Ալհաֆթը և Էդգար Մովսեսյանը։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել հանդիպմանը և պատրաստել ֆոտոշարք։



