Logo

Նոա Լայլսը՝ 100 մետր վազքի աշխարհի չեմպիոն

10:19 / 21.08.2023Աթլետիկա
null

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը վիճարկվել է մեդալների 6 հավաքածու։

Տղամարդանց 100 մետր վազքում հաղթել է ամերիկացի Նոա Լայլսը, որը գրանցել է 9,83 վայրկյան արդյունք։ Երկրորդ տեղը գրավել է Բոտսվանայի ներկայացուցիչ Լետսիել Տեբոգոն (9,88), բրոնզե մեդալակիր է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Զարնել Հյուզը (9,88)։

100 մետր վազքի աշխարհի նախորդ առաջնության չեմպիոն, ամերիկացի Ֆրեդ Քերլին ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, իտալացի Լամոնտ Մարսել Ջեյկոբսը չեն կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր։

Երկրորդ մրցումային օրը չեմպիոնները հայտնի են դարձել նաև հետևյալ մրցաձևերում․

Մուրճի նետում, տղամարդիկ

1․ Իթեն Կացբերգ (Կանադա)՝ 81,25 մետր

2․ Վոյցեխ Նովիցկի (Լեհաստան)՝ 81,02

3․ Բենցե Հալաշ (Հունգարիա)՝ 80,82

10 000 մետր վազք, տղամարդիկ

1․ Ջոշուա Չեպտեգեի (Ուգանդա)՝ 27.51,42

2․ Դանիել Սիմիու Էբենյո (Քենիա)՝ 27.52,60

3․ Սելեմոն Բարեգա (Եթովպիա)՝ 27.52,72

Յոթնամարտ

1․ Կատարինա Ջոնսոն-Թոմփսոն (Մեծ Բրիտանիա)՝ 6740 միավոր

2․ Աննա Հոլ (ԱՄՆ)՝ 6720

3․ Անուկ Վետեր (Նիդերլանդներ)՝ 6501

Մարզական քայլք, կանայք, 20 կմ

1․ Մարիա Պերես (Իսպանիա)՝ 1.26,51

2․ Ջեմայմա Մոնտագ (Ավստրալիա)՝ 1.27,16

3․ Անտոնելա Պալմիզանո (Իտալիա)՝ 1.27,26

Հեռացատկ, կանայք

1․ Իվանա Վուլետա (Սերբիա)՝ 7,14 մետր

2․ Տարա Դևիս (ԱՄՆ)՝ 6,91

3․ Ալինա Ռոտարու (Ռումինիա)՝ 6,88

Մեդալային հաշվարկի առաջտարն ԱՄՆ-ի հավաքականն է, որը նվաճել է 3 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում Իսպանիան է, լավագույն եռյակը եզրափակում է Եթովպիան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ