«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հաղթանակից (2-1) հետո խոսել է իր թիմի առաջատարներ Կիլիան Մբապեի ու Վինիսիուս Ժունիորի ելույթի մասին:
«Կարևոր պահեր եղան խաղում, օրինակ՝ Մբապեի ու Վինիսիուսի շանսերը: Եթե նրանք օգտագործեին այդ հնարավորությունները, ապա պատասխան խաղին կմոտենայինք ավելի մեծ վստահությամբ:
Կարծում եմ՝ հոգնածությունն իր դերը խաղաց: «Աթլետիկոյի» պաշտպանության դեմ խաղալը չափազանց բարդ է: Կիլիանն ու Վինին շատ աշխատեցին, բայց իրենց իրական խաղամակարդակը ցույց չտվեցին: Առջևում պատասխան խաղն է», - իտալացու խոսքն է մեջբերում Marca-ն:


