Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին, որի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը:
«Շատ դժվար կլինի նրան փոխարինելը: Թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է, սակայն կան տղաներ, որոնք գրեթե անփոխարինելի են: Կարծում եմ՝ մեր սկաուտական բաժինն արդեն պետք է սկսի աշխատանքը՝ Կևինին փոխարինող գտնելու համար»,- 51-ամյա մասնագետի խոսքը փոխանցում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն ԱՊԼ-ի գործող չեմպիոնի կազմում խաղում է 2015 թվականից և անցկացրած 313 խաղում խփել է 87 գոլ, կատարել 124 գոլային փոխանցում: