
տուր
01 Հունվար 1970 - 18:44
- 
«Ռոմայի» պաշտոնական կայքում, ամփոփելով անցած մրցաշրջանը, Ուեյն Ժիրարը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին՝ խոսելով նրա կարևորության մասին:
Մասնավորապես, առանձնացնելով մրցաշրջանի կարևորագույն խաղերը, հեղինակը հիշել է «Կալյարիի» նկատմամբ 4-3 հաշվով արտագնա հաղթանակը, որի ժամանակ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Մի քանի վնասվածքներից հետո Մխիթարյանը ցրեց նրա շուրջ կուտակված կասկածները ՝ «Լեչեի» ու «Գենկի» հետ խաղերում գոլերով ու գոլային փոխանցումներով, իսկ վերջակետը դրեց Սարդինիայում՝ «Կալյարիի» դարպասը խփած հաղթական գնդակով:
Այդ գոլը հարձակողական դիրիժորի փայլուն մարզավիճակի արդյունքն էր: Նրա ճկուն միտքը նաև Կալինիչի երկրորդ գոլի գաղտնիքներից մեկն էր, իսկ նրա փափուկ հպումը բերեց նաև հաղթական չորրորդ գոլը:
Հայ խաղացողը շարունակեց իր հաջող ելույթները նաև վերսկսումից հետո՝ դառնալով ամենակարևոր մարդը հարձակման գծում: Նրա հնարամտությունն ու դինամիզմը թույլ տվեցին «Ռոմային» Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղիղ ուղեգիր նվաճել»,-գրում է Ժիրարը:
Հեղինակը Մխիթարյանին անդրադառնում է ևս մեկ անգամ՝ հուլիսի 19-ին կայացած «Ինտերի» հետ խաղում, որն ավարտվեց 2-2 հաշվով:
«Մխիթարյանը հերթական անգամ ցույց տվեց իր վճռականությունը՝ խփելով համարձակ գոլ՝ ստանալով գնդակը պատ խաղի արդյունքում»,-գրված է հոդվածում:
«Արսենալի» պահեստայինից՝ «Ռոմայի» առաջատար. Մխիթարյանի վերածնունդի մրցաշրջանը

