«Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ իր կարիերայի ամենաբարդ մրցակիցներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին է եղել:
«Ռունիի դեմ խաղալն ինձ համար միշտ մղձավանջ է եղել: Նա շատ դաժան էր՝ որպես մրցակից: Ուեյնն ամենուրեք էր դաշտում, կարող էր գոլ խփել կենտրոնից, միշտ պռեսինգ էր կիրառում ու նույնիսկ կես վայրկյան մտածելու ժամանակ չէր տալիս», - Չեխի խոսքն է մեջբերում GiveMeSport-ը: