Գերմանական «Լայպցիգի» աջ պաշտպան Նորդի Մուկիելեն տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ, հաղորդում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմել է 12 միլիոն եվրո:
Նորդի Մուկիելեն մարզական կարիերան սկսել է ՊՍԺ-ի համակարգում, որին միացել է 2013 թվականին: Պրոֆեսիոնալ մակարդակում պաշտպանել է ֆրանսիական «Լավալի», «Մոնպելյեի» ու գերմանական «Լայպցիգի» գույները: Նա Ֆրանսիայի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 7-ին, ազգային թիմում մասնակցել է 1 հանդիպման:


