«Նորավանքին» է միացել հարձակվող Եվգենի Կոբզարը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռուս ֆուտբոլիստը Մոսկվայի ԲԿՄԱ–ի սան է։ Բանակայինների երիտասարդական թիմի կազմում դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Հանդես է եկել «Խիմկիում», Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմում, «Սախալինում»։
2015-ի ամռանը Կոբզարը տեղափոխվել է «Զենիթ-Իժևսկ», մեկ տարի անց պայմանագիր է կնքել էստոնական «Լևադիայի» հետ: 2018-ին ռուս հարձակվողը պայմանագիր է կնքել Լատվիան ներկայացնող Յուրմալայի «Սպարտակ», իսկ 2019-ից հանդես էր գալիս «Ուրարտուի» կազմում: