VNews-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այս անգամ կանդրադառնանք Հայաստանի գավաթակիր «Նորավանքին», որը տարբեր պատճառով դադարեցրել է ելույթները:
1. Բարձրագույն խմբի նորեկը հոբելյանական առաջնությունն ավարտեց 7-րդ տեղում՝ Վահե Գևորգյանի գլխավորությամբ անցկացրած 32 հանդիպումներում վաստակելով 28 միավոր (7 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 18 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 36-55), ինչը հնարավոր միավորների 29,1 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերում էլ «Նորավանքը» նվազագույն հաշվով պարտվել էր:
2. Առաջնության աշնանային հատվածը «Նորավանքն» ավարտել էր նախավերջին՝ 8-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 9 միավոր (2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 10 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 9-24), ինչը հնարավոր միավորների 20 տոկոսն է:
Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 17 հանդիպումներում «Նորավանքի» օգտին 19 միավոր գրանցվեց (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 8 պարտություն, գնդակները՝ 27-31): Դա հնարավոր միավորների 37,2 տոկոսն էր:

3. «Նորավանքի» ելույթներում սեփական դաշտի գործոնը մեծ դեր խաղաց: Վաստակած միավորների 78,5 տոկոսը թիմի օգտին գրանցվել է սեփական խաղադաշտում (6 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 24-21):
Տնային խաղում «Նորավանքը» պարտվել է «Արարատ-Արմենիային» (0-2, 0-2), «Ուրարտուին» (0-1), «Ալաշկերտին» (0-2), «Փյունիկին» (1-2) և «Արարատին» (0-1):
Իսկ ահա հյուրընկալվելիս «Նորավանքը» շատ անհաջող ելույթներ ունեցավ՝ անցկացրած 16 հանդիպումներում վաստակելով ընդամենը 6 միավոր (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 12 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-34), ինչը հնարավոր միավորների 12,5 տոկոսն է: Մրցակցի դաշտում միակ հաղթանակը «Նորավանքը» տարել է ԲԿՄԱ-ի նկատմամբ (1-0):

4. Առաջնությունում 13 խաղ անընդմեջ «Նորավանքը» չվայելեց հաղթանակի բերկրանքը՝ վաստակելով ընդամենը 3 միավոր, կրելով 4 անընդմեջ պարտություն: Թիմին հաջողվեց 3 անընդմեջ հաղթանակ տանել, 3 խաղ (2 անգամ) ընթանալ առանց պարտության:
4 խաղ անընդմեջ՝ 474 րոպե շարունակ, «Նորավանքի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: 32 հանդիպումներից միայն 3-ում թիմի դարպասն անառիկ մնաց («Ալաշկերտ»՝ 0-0, «Վան»՝ 1-0, ԲԿՄԱ՝ 1-0), իսկ ահա 13 խաղում «Նորավանքի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակցի դարպասը: «Նորավանքը» խոշոր հաշվով մեկ հաղթանակ տարավ՝ 7-1 հաշվով ջախջախելով «Վանին»: Թիմը խոշոր հաշվով պարտվեց «Ուրարտուին» (0-3), «Ալաշկերտին» (0-3) և «Արարատին» (0-4):
5. «Նորավանքի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 8-ը: Թիմի օգտին նշանակված 6 հարվածներից իրացվել է 4-ը: Սերգեյ Օռլովը, 4 անգամ մոտենալով 11մ նշակետին, դիպուկ է իրացրել հարվածներից 2-ը՝ խոցելով «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի և բանակային Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասները: Իսկ ահա «Վանի» դարպասապահներ Արման Մելիքսեթյանն ու Դոմենիկո Կոպոլան հետ են մղել Օռլովի հարվածները:

Մեկական անգամ 11մ հարվածը հաջող են իրացրել Եվգենի Կոբզարն ու Իբրահիմ Շուեյբուն՝ գրավելով համապատասխանաբար փյունիկցի Դավիթ Յուրչենկոյի և ԲԿՄԱ-ի դարպասապահ Ռաֆայել Մանասյանի պաշտպանած դարպասները:
«Նորավանքի» դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից դիպուկ է իրացվել 4-ը: Հենրի Ավագյանը հաղթող է դուրս եկել փյունիկցի Սերժ Դեբլեի հետ մենապայքարում: Իսկ ահա «Ուրարտուի» լեգեոնական Ջոնել Դեսիրեն, «Արարատ-Արմենիայի» խաղացողներ Յուսուֆ Օտուբանջոն և Մաիլսոն Լիման գրավել են Ավագյանի պաշտպանած դարպասը:
Դանիիլ Պոլյանսկու դարպասին նշանակված 11մ միակ հարվածը դիպուկ է իրացրել «Նոայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:
6. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 15 հանդիպումներում «Նորավանքն» ընդամենը 9 գոլ էր խփել: Իսկ ահա գարնանային հատվածում արդյունավետությունը զգալիորեն աճեց՝ 17 խաղում 27 գոլ:
Առաջնությունում խփած 36 գոլերի հեղինակներ դարձան «Նորավանքի» 14 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց փյունիկցի Զորան Գայիչը: Կարեն Նալբանդյանը, Թեմուր Մուստաֆինը, Բենիամին Տեչիեն, Սիմոն Օբոնդեն, Սերգեյ Օռլովը, Իբրահիմ Շուեյբուն, Յեննե Տենտոնը և Բաբու Չամը բացեցին գոլերի հաշիվը VBET ՀՊԼ-ում:
Բոլորից արդյունավետ գործեց գարնանը թիմի կազմը համալրած Իբրահիմ Շուեյբուն՝ խփելով 10 գոլ: Առաջնության գարնանային հատվածում դա լավագույն ցուցանիշն էր Արթուր Միրանյանի և Ուգո Ֆիրմինոյի հետ:

Սերգեյ Օռլովը դարձավ VBET ՀՊԼ-ում գոլ խփած «Նորավանքի» ամենատարեց ֆուտբոլիստը: Ապրիլի 12-ին կայացած խաղում նա «Վանի» դարպասը գրավել էր 32 տարեկան 357 օրականում:
Սիմոն Օբոնդեն էլ դարձավ «Նորավանքում» VBET ՀՊԼ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Օգոստոսի 6-ին նա «Փյունիկի» դարպասը գրավել էր 20 տարեկան 88 օրականում:
7. «Նորավանքի» դարպասը պաշտպանեցին 4 դարպասապահներ: Դանիիլ Պոլյանսկին անցկացրած 9 հանդիպումներում 16 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,7 գոլ):
Դուշան Չուբրակովիչն անցկացրած 7 հանդիպումներում 8 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,1 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց:
Առաջնության գարնանային հատվածում թիմի դարպասի պաշտպանությունը վստահվել էր Հենրի Ավագյանին, որը 16 խաղում 27 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,6 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց:

«Արարատի» հետ խաղում թիմի դարպասը պաշտպանած Դանիիլ Յարուսովը 4 գոլ բաց թողեց:
8. Առաջնության աշնանային հատվածում «Նորավանքի» ամենատարեց ֆուտբոլիստը 32-ամյա Սերգեյ Օռլովն էր: Գարնանային հատվածում ամենատարեցն Արթուր Ավագյանն էր, որը թիմի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել էր 34 տարեկան 325 օրականում:

Ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Արթուր Սոխիևն էր, որը թիմի կազմում նորամուտը նշել է 18 տարեկան 349 օրականում: Հայ ֆուտբոլիստներից ամենաերիտասարդը Կարեն Նալբանդյանն էր, որն առաջին խաղը «Նորավանքում» անցկացրել է 19 տարեկան 109 օրականում:
9. «Նորավանքի» կազմում VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիրներն են Միխայիլ Բաշիլովը և Ջուլիուս Դավիդ Ուֆուոման, որոնք մասնակցել են 32-ական հանդիպման (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը):
Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (252) «Նորավանքի» ամենափորձառու ֆուտբոլիստն Արթուր Ավագյանն էր:
10. Առաջնության հանդիպումներում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը) Վահե Գևորգյանն ասպարեզ դուրս բերեց 32 ֆուտբոլիստների, որոնցից 21-ը լեգեոնականներ էին:

Առաջնության հանդիպումներում «Նորավանքի» ֆուտբոլիստները 75 անգամ զգուշացվել են, Թեմուր Մուստաֆինը, Սերգեյ Օռլովը և Արթուր Ավագյանը մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 7-ական անգամ դեղին քարտի են արժանացել Էբերտ Կարդոսոն, Թեմուր Մուստաֆինն ու Միխայիլ Բաշիլովը:
VNews-ը ներկայացնում է «Նորավանքի» ֆուտբոլիստների ցուցանիշները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնությունում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերը):
|
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
|
1. Միխայիլ Բաշիլով |
32 |
- |
7 |
|
2. Ջուլիուս Դավիդ Ուֆուոմա |
32 |
- |
6 |
|
3. Թեմուր Մուստաֆին |
30 |
1 |
7 (1) |
|
4. Էբերտ Կարդոսո դա Սիլվա |
28 |
2 |
7 |
|
5. Սերգեյ Օռլով |
26 |
6 |
4 (1) |
|
6. Կարեն Նալբանդյան |
26 |
1 |
3 |
|
7. Արման Մկրտչյան |
25 |
1 |
2 |
|
8. Նորայր Նիկողոսյան |
25 |
- |
1 |
|
9.Արման Խաչատրյան |
25 |
- |
5 |
|
10. Անդրանիկ Քոչարյան |
23 |
- |
1 |
|
11. Իբրահիմ Շուեյբու |
17 |
10 |
- |
|
12. Բաբու Չամ |
17 |
3 |
- |
|
13. Իգոր Զոնյիչ |
17 |
- |
4 |
|
14. Յեննե Տենտոն |
16 |
3 |
3 |
|
15. Եվգենի Կոբզար |
16 |
2 |
- |
|
16. Դավիթ Մինասյան |
16 |
1 |
1 |
|
17. Հենրի Ավագյան |
16 |
-27 |
3 |
|
18. Արամ Քոչարյան |
14 |
1 |
2 |
|
19. Տիմուր Ռուդոսելսկի |
13 |
2 |
4 |
|
20. Արման Ասիլյան |
12 |
- |
1 |
|
21. Սիմոն Օբոնդե |
11 |
1 |
2 |
|
22. Արթուր Ավագյան |
11 |
- |
5 (1) |
|
23. Դանիիլ Պոլյանսկի |
11 |
- 18 |
1 |
|
24. Էրիկ Պետրոսյան |
9 |
- |
- |
|
25. Սանդի Ինուսա Ումարու |
9 |
- |
1 |
|
26. Մոզես Քենդիդուս |
9 |
- |
- |
|
27. Արթուր Սոխիև |
8 |
- |
- |
|
28. Դուշան Չուբրակովիչ |
7 |
-8 |
1 |
|
29. Դավիդ Քուայե |
5 |
- |
3 |
|
30. Բենիամին Նանա Տեչիե |
4 |
1 |
1 |
|
31. Քրիստիան Բոատենգ |
4 |
- |
- |
|
32. Դանիիլ Յարուսով |
1 |
-4 |
- |


