VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Նոային»:
1. Բարձրագույն խմբում 4-րդ մրցաշրջանն անցկացնող «Նոան» 30-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 4-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+6=4-5, 23-23): Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված խաղում «Նոան» հաղթել էր 2-1 հաշվով:
Առաջնության աշնանային հատվածում «Նոան» հանդես եկավ 2 մարզչի գլխավորությամբ: Մեկնարկային 11 հանդիպումներում թիմի գործողությունները ղեկավարում էր Գրիգորի Միխայլուկը, որի օրոք «Նոան» 15 միավոր վաստակեց (+4=3-4, 17-20): Դա հնարավոր միավորների 45,4 տոկոսն է:
Աշնանային հատվածի վերջին 4 խաղերում թիմի գլխավոր մարզիչը Վիկտոր Բուլատովն էր, որի օրոք «Նոան» 7 միավոր վաստակեց (+2=1-1, 6-3): Դա հնարավոր միավորների 58,3 տոկոսն է:
Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանի 15 հանդիպումներում էլ «Նոան» 22 միավոր էր վաստակել (+6=4-5, 22-15):
2. «Նոան» հավասարաչափ ելույթներ ունեցավ սեփական և մրցակցի դաշտերում: Սեփական հարկի տակ անցկացրած 7 հանդիպումներում «Նոան» վաստակեց 11 միավոր (+3=2-2, 14-7), ինչը հնարավոր միավորների 52,3 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Նոան» պարտվեց «Փյունիկին» (1-2) և «Արարատ-Արմենիային» (0-1):
Հյուրընկալվելիս անցկացրած 8 հանդիպումներում էլ «Նոան» վաստակեց 11 միավոր (+3=2-3, 9-16), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է: Հյուրընկալվելիս «Նոան» հաղթել է ԲԿՄԱ-ին (2-1), «Վանին» (2-1) և «Ուրարտուին» (1-0):
3. «Նոան» թիմային մի քանի ռեկորդներ թարմացրեց՝ մեկնարկային 9 հանդիպումներում էլ (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը) գրավելով մրցակիցների դարպասները, 7 խաղ (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը) մնալով անպարտելի:
«Նոան» խոշոր հաշվով երկու հաղթանակ տոնեց (ԲԿՄԱ՝ 5-0, «Վան»՝ 3-0), ընդ որում բանակայինների նկատմամբ հաղթանակն ամենախոշորն էր թիմի պատմության մեջ: Մինչ այդ թիմի ամենախոշոր հաշվով հաղթանակները գրանցվել էին «Շիրակի» (2019/20թթ.) և «Վանի» (2020/21թթ.) նկատմամբ, որոնցում «Նոայի» ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ էին խփել:
«Նոան» խոշոր հաշվով երկու պարտություն կրեց («Արարատ»՝ 1-7, «Արարատ-Արմենիա»՝ 2-5): Արարատցիներից կրած պարտությունն ամենախոշորներից էր թիմի պատմության մեջ: Մինչ այդ «Նոան» 2018/19թթ. առաջնությունում 0-6 հաշվով զիջել էր «Ալաշկերտին»:
Առաջնության 15 հանդիպումներից միայն 3-ում «Նոային» չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասները: «Նոային» էլ ընդամենը 4 խաղում հաջողվեց սեփական դարպասն անառիկ պահել:
4. «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 9 հարված, որից իրացվել է 7-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 4 հարվածներն էլ իրացվել են: 3 անգամ դիպուկությամբ աչքի է ընկել Պետրոս Ավետիսյանը՝ խոցելով Դիոգո Ֆիգերեդոյի («Սևան»), Արման Ներսեսյանի (ԲԿՄԱ) և Դանիիլ Պոլյանսկու («Նորավանք») պաշտպանած դարպասները: Պավել Կիրիենկոն էլ գրավել է բանակային Արման Ներսեսյանի պաշտպանած դարպասը:
«Նոայի» դարպասին նշանակված 11մ 5 հարվածներից իրացվել են 3-ը: Գրիգորի Մաթևոսյանին հաջողվել է հետ մղել Անդրանիկ Ոսկանյանի («Վան») և Լիվիո Միլթսի («Ուրարտու») հարվածները: Իսկ ահա Մաիլսոն Լիման («Արարատ-Արմենիա»), փյունիկցի Ուգո Ֆիրմինոն և Սերգեյ Օռլովը («Նորավանք») հաղթող են դուրս եկել Մաթևոսյանի հետ մենամարտում:
5. Անցկացրած 15 հանդիպումներում խփած 23 գոլերի հեղինակներ դարձան «Նոայի» 9 ֆուտբոլիստներ, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց արարատցի Հովհաննես Նազարյանը: Նրանցից միայն 3-ն են հայ: Ռայմոնդ Անանե-Ջիասին, Գեղամ Հարությունյանը, Ալեքսանդր Կարապետյանը, Չարլզ Մարկ Իկեչուկվուն և Յարոսլավ Մատվիենկոն բացեցին գոլերի հաշիվը «Նոայում»:
5 գնդակով թիմում ամենաարդյունավետը Պավել Կիրիենկոն է: Կրկին հարազատ կոլեկտիվ վերադարձած Մաքսիմ Մայրովիչը երկու անգամ գրավելով մրցակիցների դարպասները, 15 գնդակով դարձավ VBET ՀՊԼ-ում «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Վլադիմիր Ազարովին:
6. Ալեքսանդր Կարապետյանը դարձավ VBET ՀՊԼ-ում «Նոայի» կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը (33 տարեկան 312 օրական)՝ գերազանցելով Դմիտրի Կլիմակովի ցուցանիշը (29 տարեկան 363 օրական):
Թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկվեցին նաև Գեղամ Հարությունյանն (30 տարեկան 355 օրական) ու Ռայմոնդ Անանե-Ջիասին (27 տարեկան 20 օրական):
Յարոսլավ Մատվիենկոն (23 տարեկան 258 օրական) և Չարլզ Մարկ Իկեչուկվուն (24 տարեկան 198 օրական) ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում «Նոայի» կազմում գոլ խփած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:
7. Բենիկ Հովհաննիսյանը VBET ՀՊԼ-ում «Նոայում» անցկացրած 61 խաղով դարձավ թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով ներկայումս «Փյունիկում» հանդես եկող Յուրի Գարեգինյանի ցուցանիշը (57 խաղ): Հովհաննիսյանն այլևս «Նոայում» չէ, ուստի նրա ռեկորդը կարող է գերազանցել թիմի կազմում 46 խաղ անցկացրած Մաքսիմ Մայրովիչը:
Ալեքսանդր Կարապետյանն (33 տարեկան 317 օրական) ընդգրկվեց «Նոայում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով Դավիթ Մանոյանին (29 տարեկան 128 օրական):
8. «Նոայի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած էր Գրիգորի Մաթևոսյանի ուսերին: Նա անցկացրած 12 հանդիպումներում 14 գոլ բաց թողեց, 4 խաղում դարպասն անառիկ պահեց:
3 հանդիպումներում դարպասում Պավել Օվչիննիկովն էր, որը 9 անգամ գնդակը հանեց ցանցից:
9. Թիմից հեռացած 34-ամյա Դենիս Դեդեչկոն առաջնության աշնանային հատվածում «Նոայում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստն էր: Նա դարձավ VBET ՀՊԼ-ում թիմում հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը: Նոյեմբերի 19-ին «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած իր վերջին խաղում Դեդեչկոն 34 տարեկան 140 օրական էր: Նա գերազանցեց Վահագն Մինասյանի ցուցանիշը (33 տարեկան 355 օրական):
18-ամյա Տիգրան Սարգսյանն առաջնության աշնանային հատվածում «Նոայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր: Նա Բարձրագույն խմբում «Նոայում» նորամուտը նշել էր 17 տարեկան 353 օրականում «Արարատի» հետ կայացած առաջնության մեկնարկային խաղում: Սարգսյանը դարձավ VBET ՀՊԼ-ում «Նոայում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ գերազանցելով Էրիկ Մելիքսեթյանի ցուցանիշը, որը 2018թ. իր առաջին խաղը թիմի հիմնական կազմում անցկացրել էր 18 տարեկան 90 օրականում:
Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (165) «Նոայի» ամենափորձառու ֆուտբոլիստը Սարգիս Շահինյանն էր:
10. Առաջնության աշնանային հատվածում «Նոայի» մարզիչներն ասպարեզ դուրս բերեցին 28 ֆուտբոլիստների, որոնցից 19-ը լեգեոնականներ էին: 9 ֆուտբոլիստներ՝ Գրիգորի Մաթևոսյանը, Պավել Օվչիննիկովը, Ալեքսանդր Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը, Իգոր Սմիռնովը, Չարլզ Մարկ Իկեչուկվուն, Սարգիս Շահինյանը, Ալբերտ Գաբարաևը և Արտյոմ Ֆիլիպովն առաջնության աշնանային հատվածում նորամուտը նշեցին «Նոայում»:
Առաջնության հանդիպումներում «Նոայի» ֆուտբոլիստները 40 անգամ զգուշացվել են, Էդուարդս Էմսիսն ու Միխայիլ Կովալենկոն հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի է արժանացել Սանա Գոմեշը:
VNews.am-ը ներկայացնում է «Նոայի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ընթացիկ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված խաղը):
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Պավել Կիրիենկո |
16 |
5 |
4 |
2. Ջորդի Ժոաո Արարատ |
15 |
- |
2 |
3. Սանա Գոմեշ |
14 |
- |
6 |
4. Գրիգորի Մաթևոսյան |
13 |
-15 |
2 |
5. Իգոր Սմիռնով |
13 |
- |
4 |
6. Սարգիս Շահինյան |
13 |
- |
2 |
7. Վադիմ Պայռելի |
12 |
3 |
1 |
8. Մաքսիմ Մայրովիչ |
12 |
2 |
- |
9. Ալբերտ Գաբարաև |
12 |
- |
4 |
10. Սիմոեշ դե Օլիվեյրա |
12 |
- |
1 |
11. Ալեքսանդր Կարապետյան |
11 |
4 |
- |
12. Արտյոմ Ֆիլիպով |
11 |
- |
- |
13. Դենիս Դեդեչկո |
11 |
- |
3 |
14. Էդուարդս Էմսիս |
10 |
- |
3 (1) |
15. Պետրոս Ավետիսյան |
9 |
4 |
- |
16. Ջեֆերսոն Ալվես դե Օլիվեյրա |
9 |
- |
1 |
17. Չարլզ Մարկ Իկեչուկվու |
8 |
1 |
2 |
18. Բենիկ Հովհաննիսյան |
8 |
- |
2 |
19. Ռայմոնդ Անանե-Ջիասի |
6 |
1 |
- |
20. Գեղամ Հարությունյան |
5 |
2 |
1 |
21. Տիգրան Սարգսյան |
4 |
- |
- |
22. Յարոսլավ Մատվիենկո |
3 |
2 |
- |
23. Պավել Օվչիննիկով |
3 |
-9 |
- |
24. Ալեքսանդր Գոլովնյա |
2 |
- |
- |
25. Դոբրիվոյե Վելեմիր |
2 |
- |
1 |
26. Աշոտ Ադամյան |
1 |
- |
1 |
27. Միխայիլ Կովալենկո |
1 |
- |
- (1) |
28. Անդրեյ Տիտով |
1 |
- |
- |