Logo

«Նոան» ու «Վիլյառեալը» կհամագործակցեն (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:15 / 18.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Երևանի «Նոան» համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել իսպանական Լա լիգան ներկայացնող «Վիլյառեալի» հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համաձայնագիրը հոկտեմբերի 18-ին Հունգարիայում ստորագրել են «Նոայի» և «Վիլյառեալի» ներկայացուցիչները, արարողությանը ներկա է գտնվել իսպանական ակումբի ինստիտուցիոնալ կապերի տնօրեն, Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Սենան։

Իսպանական ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ակադեմիայի նոր փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում: Առաջիկա օրերին Հայաստան կժամանաի մարզիչների խումբ, որն ինտենսիվ աշխատանք կտանի հայկական ակումբի ակադեմիայի տարբեր տարիքային խմբերի հետ։

«Վիլյառեալի» հետ բացառիկ համագործակցության շրջանակում հայկական ակումբին հնարավորություն կընձեռվի օգտվել եվրոպական լավագույն ակադեմիաներից մեկի կրթական պլատֆորմից, մասնակցել միջազգային մրցաշարերի, մարզիչներին գործուղել Իսպանիա՝ որակավորման դասընթացների, իսկ ակադեմիայի լավագույն սաներին՝ իրենց որակներն ու հմտությունները ներկայացնել իսպանական ակումբի սկաուտներին։

Բոլոր մանրամասները կներկայացվեն առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ