Logo

«Նոա» - ԱՊՕԵԼ. Առաջին խաղակեսից հետո

22:38 / 12.12.2024Ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-1 է։

Խաղակեսի միջնամասից հանդիպումն անցնում էր «Նոայի» առավելությամբ։ Հաշիվը կարող էր բացել բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը, բայց նրա հեռահար հարվածից հետո մրցակցի սլովենացի դարպասապահ Վիդ Բելեցը փրկեց իր թիմին։

23-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո առաջին լուրջ պահը Նիկոսիայից ժամանած հյուրերը վերածեցին դարպասի գրավման. աչքի ընկավ մարոկկացի պաշտպան Իսամ Չեբակը։

Նախքան ընդմիջում հայկական ակումբը կրկին ճնշում էր գործադրում և ավելացված չորրորդ րոպեին Այասի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը (տեսանյութ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա