Logo

Նկունկուն դժգոհ է իր կարգավիճակից

14:24 / 19.10.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն մտադիր է հեռանալ ակումբից։

Ըստ Football Insider-ի` ֆրանսիացի ֆուտբոլիստը դժգոհ է, որ ակումբի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան իրեն հաճախ է թողնում պահեստայինների նստարանին։

Եթե 26-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չդառնա «Չելսիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, նա հաջորդ ամռանը լրջորեն կդիտարկի ակումբի կազմը լքելու տարբերակը։

Նկունկուն 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, սակայն խաղադաշտում եղել է միայն 430 րոպե, խփել 7 գոլ։ Նա անգլիական գրանդ է տեղափոխվել 2023 թ. հուլիսին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ