Ռուսական «Նիժնի Նովգորոդի» գործադիր տնօրեն Դավիթ Մելիք-Գուսեյնովը պատմել է, թե ինչ փուլում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տեղափոխոխությունը հունգարական «Ֆերենցվարոշ»:
«Սևիկյանը» մեկնել է Հունգարիա, որպեսզի բուժզննում անցի: Մենք գործարքի վերջին փուլում ենք: Բուժզննումից հետո վերջնական որոշում կկայացվի»,- նշել է ֆուտբոլային ֆունկցիոները:
Հիշեցնենք, որ ռուսական ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում Էդգարը 24 խաղում խփել է 7 գոլ: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 4 խաղում Սևիկյանը գոլով աչքի չի ընկել:
Հունգարիայի առաջնության 17 տուրից հետո Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը երկրորդ տեղում է: