Թուրքական «Գալաթասարայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ատալանտա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գործարքի համար բերգամասկները վճարել են 6.4 միլիոն եվրո, իսկ ժամկետի ավարտից հետո տրանսֆերը գնելու դեպքում կվճարեն 15.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ձանյոլոն վարձավճարով հանդես էր գալիս անգլիական «Ասթոն Վիլայում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ: