Ֆրանսիայի Լիգա 1-ի 12-րդ տուրում «Նիսը» սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Նանտի» հետ:
49-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի կամերունցի հարձակվող Իգնատիուս Գանագոն, «Նիսին» պարտությունից փրկեց կոտդիվուարցի վինգեր Նիկոլյա Պեպեն, որն ավելացված ժամանակում անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
«Նիսը» 13 միավորով 12-րդն է, «Նանտն» ունի 11 միավոր ու 15-րդ տեղում է: Ֆրանսիայի առաջնության առաջատարը գործող չեմպիոն ՊՍԺ-ն է, որը վաստակել է 32 միավոր:
Ֆրանսիայի Լիգա 1, 12-րդ տուր
«Նիս» - «Նանտ»՝ 1-1 (տեսանյութ)
Նիկոլյա Պեպե, 90+7 (11մ.) - Իգնատիուս Գանագոն, 46