Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» Լիգա 1-ի 5-րդ տուրում սեփական դաշտում հյուրընկալել էր «Նիսին»։
Լուիս Էնրիկեի թիմն առաջին պարտությունը կրեց Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում` 2-3: ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 7 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
Այս արդյունքից հետո «Նիսը» միավորների քանակը հասցնում է 9-ի ու երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ ՊՍԺ-ն 8 միավորով նահանջեց երրորդ տեղ։
Ֆրանսիայի առաջնություն, 5-րդ տուր
ՊՍԺ - «Նիս»՝ 2-3 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 29, (11մ.), 87 - Տերեմ Մոֆի, 21, 69, Գաետան Լաբորտ, 53