Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Նիսը» սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումն «Օսերի» հետ:
Հյուրերի ֆրանսիացի հարձակվող Էյն Գոտյեի գոլին «Նիսից» առաջին խաղակեսում պատասխանեց ֆրանսիացի հարձակվող Գաետան Լաբորդեն:
Հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին 89 տարեկանում կյանքից հեռացած ֆրանսիացի լեգենդար հարձակվող Ժյուստ Ֆոնտենի հիշատակը։
Au revoir, légende 🙏
— OGC Nice (@ogcnice) March 3, 2023
Le public niçois rend hommage à l'ancien Aiglon Just Fontaine ❤️🖤#OGCNice #OGCNAJA pic.twitter.com/24cmxL8ok9
«Նիսը» 42 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Օսերը» 22 միավորով 16-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր
«Նիս» - «Օսեր»՝ 1-1
Գաետան Լաբորդե, 45+1 - Էյն Գոտյե, 36 (տեսանյութ)