Logo

«Նիսի» ու «Լիլի» հաղթանակները

01:40 / 27.11.2023Ֆուտբոլ
null

«Նիսը» Լիգա 1-ի 13-րդ տուրում ընդունեց «Թուլուզին» և հաղթանակի հասավ 1-0 հաշվով:

Խաղի միակ գոլը երկրորդ կեսում խփեց նիգերիացի Թերեմ Մոֆին:

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Նիսը» բաց է թողել ընդամենը 4 գնդակ, ինչը լավագույն ցուցանիշն է ազգային թոփ-5 առաջնությունների շրջանում:

«Լիլը» հյուրընկալվեց «Լիոնին» և հաղթանակի հասավ 2-0 հաշվով:

Առաջին կեսում հյուրերի գոլերը խփեցին կանադացի Ժոնաթան Դևիդն ու պորտուգալացի Տիագու Սանտոսը:

«Նիսը» միավորների քանակը հասցրեց 29-ի և երկրորդն է, իսկ «Լիլը» 23 միավորով չորրորդն է:

Լիգա 1, 13-րդ տուր

«Նիս» - «Թուլուզ»՝ 1-0 (տեսանյութ)

Թերեմ Մոֆի, 54

«Լիոն» - «Լիլ»՝ 0-2 (տեսանյութ)

Ժոնաթան Դևիդ, 27, Տիագու Սանտոս, 32

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա