Logo

Նինբո. Կասատկինան ռուսական եզրափակիչում հաղթել է 17-ամյա Անդրեևային

19:58 / 20.10.2024Թենիս
null

Դարյա Կասատկինան դարձել է թենիսի Նինբոյի WTA-500 շարքի մրցաշարի հաղթող։

Չինաստանում ավարտված մրցաշարում աշխարհի 11-րդ ռակետը ռուսական եզրափակիչում 6-0, 4-6, 6-4 հաշվով առավելության է հասել 17-ամյա Միրա Անդրեևայի (19-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 56 րոպե։

Կասատկինան նվաճել է կարիերայի 8-րդ տիտղոսը։ Նա WTA-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 500 միավոր և հերթական թարմացումից հետո կբարձրանա 9-րդ տեղ, Անդրեևան կլինի 16-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ