Logo

Նիկոլո Բարելան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

00:05 / 22.07.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի ծառայություններով, հաղորդում է FootMercato-ն:

Անգլիայի չեմպիոնը 26-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային հավանական փոխարինողի, որը կարող է կարիերան շարունակում ֆրանսիական ՊՍԺ-ում:

2022/23 մրցաշրջանում Բարելան միլանյան ակումբի կազմում մասնակցել է 52 խաղի, խփել 9 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 75 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ