«Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Նիկոլաս Օտամենդին դաժան հարձակման է ենթարկվել իր տանը՝ հաղորդում է CNN Portugal-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել «Ֆամելիկան» – «Բենֆիկա»(1-4) խաղից հետո, երբ Օտամենդին ժամանել է իր տուն: Ենթադրվում է, որ հարձակում կատարած 4 անձինք գոտի են ամրացրել Օտամենդիի պարանոցին՝ ստիպելով նրան կատարել իրենց պահանջները: Գումար ու ժամացույց ստանալով՝ հանցագործները դիմել են փախուստի:
Correio da Manhã-ի հաղորդմամբ՝ դեպքի ժամանակ տանն են եղել նաև Օտամենդիի կինն ու որդին:
Գործով սկսվել է հետաքննություն, արգենտինացու անվտանգությունն ապահովում են իրավապահները:
Հիշեցնենք՝ մինչև 2020 թվականին «Բենֆիկա» տեղափոխվելն Օտամենդին 5 տարի խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»: