Նիկոլա Յոկիչը դարձել է NBA-ի պատմության մեջ ամենաարագ բասկետբոլիստը, որը վաստակել է 15 հազար միավոր, տիրել է 7.500 ռեբաունդի ու կատարել է 5 հազար արդյունավետ փոխանցում, տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:
«Դենվեր Նագեթսի» կենտրոնականն այս նվաճմանը հասել է 709 խաղում: Սերբը գերազանցել է Լարի Բյորդին, որը նման ցուցանիշ գրանցել էր 799 խաղում:
Յոկիչը NBA-ի այս մրցաշրջանում 34 խաղում միջինում վաստակել է 30.6 միավոր, տիրել է 13.2 անդրադարձի և կատարել է 9.9 արդյունավետ փոխանցում: