Logo

Նիկոլա Յոկիչը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ ու գերազանցել Լեբրոն Ջեյմսի ցուցանիշը

12:50 / 07.11.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Դենվեր Նագեթսը» սեփական խաղադաշտում 134-116 հաշվով հաղթել է «Նյու Օրլեան Պելիկանսին»։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Նիկոլա Յոկիչը, որը դարձել է թրիփլ-դաբլի հեղինակ՝ 35 միավոր, 14 ռեբաունդ, 12 ասիստ։

28-ամյա սերբ բասկետբոլիստը 108-րդ թրիփլ-դաբլն է գրանցել NBA-ում ու այդ ցուցանիշով շրջանցել «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսին (107)։

Այդ ցուցանիշով ռեկորդակիր է «Լես Անջելես Կլիպերսի» խաղացող Ռասել Ուեստբրուկը, որը դարձել է 198 թրիփլ-դաբլի հեղինակ։ Նրան հաջորդում են Օսկար Ռոբերտսոնն (181) ու Մեջիք Ջոնսոնը (138), իսկ Նիկոլա Յոկիչը չորրորդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա