Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկոլա Անելկան կժամանի Հայաստան։ Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով 2000թ․ Եվրոպայի չեմպիոնը Հայաստանում կլինի հունվարի 16-20-ը։
Այցի ընթացքում ֆրանսիական ՊՍԺ-ի դեսպանի հետ կքննարկվի մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանում միջազգային մակարդակի ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։
Հիշեցնենք, որ ակումբային կարիերայի ընթացքում Անելկան խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալում», «Ռեալում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Յուվենտուսում» ու այլ թիմերում: Ֆրանսիայի հավաքականի կազմում հարձակվողը 1998-2010-ին անցկացրել է 69 խաղ ու խփել 14 գոլ։


