Բիլբաոյի «Աթլետիկի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը նշել է, թե ինչու նախորդ ամռանը չի տեղափոխվել «Բարսելոնա»։
««Աթլետիկն» իմ ընտանիքն է։ Անհավանական կապ կա իմ և ակումբի միջև։ Չեմ կարծում, թե նման միջավայր կգտնեմ այլ ակումբում։ Այդ ժամանակ ես որոշում կայացրի, որը, ըստ իս, ճիշտ էր, և շատ գոհ եմ դրանից»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
2024թ. ամռանն Ուիլյամսը մոտ էր «Բարսելոնա» տեղափոխությանը, բայց գործարքը չկայացավ։