Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա վինգերի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ Նիկոն «Աթլետիկի» կազմում անցկացրել է 96 խաղ և խփել է 13 գոլ։ Այս մրցաշրջանում նա 5 գոլային փոխանցում է կատարել Լա լիգայում: