Logo

Նիկո Ուիլյամսն ու «Աթլետիկը» նոր, երկարաժամկետ պայմանագիր են կնքել

13:07 / 04.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսն ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականի ամառը, հայտնում է բասկյան թիմի մամուլի ծառայությունը:

Նոր պայմանագրով՝ 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագնի չափը բարձրացվել է. նախորդ հրաժարագինը 62 միլիոն եվրո էր, իսկ այժմ այն բարձրացել է ավելի քան 50 տոկոսով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները մտել էին փակուղի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ