Logo

Ռոմանո. Նիկո Ուիլյամսն ու «Բարսան» համաձայնության են հասել

12:25 / 19.06.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և հարկերը հանած տարեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ:

Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:

Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ