Logo

Նիկո Ուիլյամս. «Ես այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ լինել»

14:29 / 04.07.2025Ֆուտբոլ
null

Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու որոշումը:

«Երբ հարկավոր է որոշում ընդունել, ինձ համար կարևոր է լսել սրտին: Ես այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ լինել: Այստեղ իմ տունն է, իմ հարազատներն են այստեղ: Առա՛ջ, «Աթլետիկ»»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականի ամառը:

Նոր պայմանագրով՝ 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագնի չափը բարձրացվել է. նախորդ հրաժարագինը 62 միլիոն եվրո էր, իսկ այժմ այն բարձրացել է ավելի քան 50 տոկոսով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները մտել էին փակուղի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ