Logo

Նիկո Պաս. «Գոլից հետո խելքս կորցրել էի»

13:35 / 30.11.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասը, որը հաղթական գոլ խփեց «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում (4-2), հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում «Արքայական ակումբի» կազմում գոլով աչքի ընկնելն իր համար իրականություն դարձած երազանք է:

«Երազանք, որ իրականություն դարձավ... Չգիտեի՝ ինչ եմ անում. ուղղակի հարվածեցի, ու ստացվեց: Խելքս կորցրել էի:

«Ռեալի» ակադեմիան լավագույններից է աշխարհում, եթե ոչ լավագույնը: Ես շատ-շատ հպարտ եմ»- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է 19-ամյա կիսապաշտպանը:

Նիկո Պասն «Արքայական ակումբի» ակադեմիայի ներկայացուցիչ է, խաղում է «Ռեալի» երկրորդ թիմում՝ «Կաստիլյայում»: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ