Logo

Նիկո Գոնսալեսը նորամուտի խաղում վնասվածք է ստացել ու փոխարինվել

17:07 / 08.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է անգլիական ֆուտբոլի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Լեյթոն Օրիենթին»:

«Քաղաքաբնակների» կազմում նորամուտն է նշել Նիկո Գոնսալեսը, որը 60 միլիոն եվրոյով ակումբ էր տեղափոխվել «Պորտուից»: Սակայն խաղի 21-րդ րոպեին իսպանացին մկանային վնասվածք է ստացել ու չի կարողացել շարունակել հանդիպումը, իսկ «Լեյթոնն» առաջին կեսից հետո հաշվի մեջ առջևում է: Ինքնագոլ է գրանցել Շտեֆան Օրտեգան՝ հեռու տարածությունից կատարված հարվածից հետո անզգուշորեն գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ