Logo

Նիկոլյա Պեպեն կարող է վերադառնալ հայրենիք

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:38 / 21.08.2022• ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի վինգեր Նիկոլյա Պեպեն կարիերան կարող է շարունակել ֆրանսիական «Նիսում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ակումբների բանակցություններում դրական տեղաշարժ կա, իսկ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է վերադառնալ հայրենիք:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Պեպեն ֆրանսիական «Լիլից» էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ: Գործարքի արժեքը կազմել էր 86 միլիոն եվրո:

Ֆրանսիացին «Արսենալի» կազմում անցկացրել է 112 հանդիպում, խփել 27 գոլ ու կատարել 21 գոլային փոխանցում: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ